Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ֆարմացևտ պրակտիկ 3-4.2009 (15)

Նացիզմի բժշկությունը

Նացիզմի բժշկությունը

Բժշկությունը կոչված է մարդկանց բուժելու և հիվանդներին հույս պարգևելու։ Բժշկության պատմության մեջ մարդկանց փրկելու և տառապյալներին օգնելու մասին շատ հիշատակումներ կան։

 

Սակայն այդ նույն պատմության հոլովույթներում քիչ չեն նաև սև էջերը։ Դրանցից մեկը վերաբերում է համակենտրոնացման ճամբարներում բանտարկված մարդկանց հանդեպ կիրառվող անմարդկային փորձերին։


Կործանման ճամբարներ

 

Առաջին համակենտրոնացման ճամբարը բացվել է 1933թ., իսկ վերջինը խորհրդային բանակի կողմից գրավվել է 1945թ.։
Այդ տարիների ընթացքում հարյուր հազարավոր մարդիկ չարչարանքների զոհ են դարձել, մահացել ծանր աշխատանքից, խեղդվել գազի խցիկներում, գնդակահարվել ևմահացել բժշկական զարհուրելի փորձերի ժամանակ... Թե քանի մարդ է մահացել այս ամենի արդյունքում` դժվար է ասել. հարյուր հազարնե՞ր, միլիոննե՞ր...


Նացիզմի բժշկությունըՅուրաքանչյուր համակենտրոնացման ճամբար ունեցել է իր «մասնագիտացումը»։


Բուխենվալդում վայ-գիտնականները զբաղվում էին հակատիֆային պատվաստանյութի փորձարկմամբ, որը ներարկում էին առողջ մարդկանց ևայդպիսով վարակում նրանց։ Այն հազվադեպ դեպքերում, երբ շիճուկն ազդում էր ևփորձի ենթարկվողմարդը չէր մահանում,փորձը կրկնում էին, սակայնայս անգամ բացիլի կրկնակիդեղաչափ էին ներարկում։ Այս համակենտրոնացման ճամբարում իրականացվում էին նաևպարոտիտով, դիֆտերիայով և ջրծաղիկով վարակելու փորձեր։


Բանտարկյալները նախանձում էին բոլոր նրանց, ում ճամբար բերելուն պես տանում էին գազի խցիկ, որը վերջ էր դնում ամեն կարգի փորձերին։ Ֆաշիզմին ծառայող բժիշկները չէին ցանկանում իրենց «բժշկական» գործունեությանը վկաներ ունենալ։


Դահաուի համակենտրոնացման ճամբարը «մասնագիտացված» էր մալարիայի փորձարկումներում և«ուսումնասիրում» էր այս հիվանդության ընթացքն ու բարդությունները։ Փորձերի համար ընտրում էին 20-45 տարեկան ամենաառողջ մարդկանց։ Ամեն շաբաթ այս հիվանդության զոհ էր դառնում առնվազն 20 մարդ։ Բանտարկյալներին ներարկում էին նաևֆլեգմոնա առաջացնող պատվաստանյութեր, ենթարկում բարձր մթնոլորտային ճնշման կամ` կենդանի սառեցման։ Եթե արդյունքում թշվառները չէին մահանում, հրեշավոր «գիտնականները» կենդանի մարդկանց հերձում էին` պարզելու, թե ինչ ազդեցություն էին թողնում ցուրտն ու մթնոլորտային ճնշումը սրտի և անոթների վրա։ Լինում էին դեպքեր, երբ կենդանի մարդկանց հերձում էին պարզելու, թե որքան ժամանակ կարող է սիրտն աշխատել կլինիկական մահից հետո։


Նացիզմի բժշկությունըՌեվեսնբրյուկի կանանց համակենտրոնացման ճամբարի բանտարկյալների վերքերի մեջ ստաֆիլոկոկի հարուցիչներ էին ներարկում, որպեսզի «ուսումնասիրեին» սուլֆանիլամիդային դեղամիջոցների արդյունավետությունը։ Փորձեր էին կատարվում նաև վնասվածքների բուժման ուղղությամբ։ Այդ նպատակով կանանց սկզբում խոշտանգում էին, այնուհետև «բուժում»։ Պարզելու համար, թե փորձն ինչպես է ընթանում, մարմնից մի կտոր էին մասնատում կամ մկանազերծ էին անում կենդանի կանանց ոսկորներից որևէ մեկը։ Սակայն ամենազարհուրելի փորձը ոսկրային հյուսվածքների փոխպատվաստումն էր. սադիստ-բժիշկները տարբեր կանանց առողջ վերջույթները կտրում էին և դրանք փոխանակում այլ կանանց վերջույթների հետ` փորձելով «վերակենդանացնել» դրանք այլ «տերերի» վրա։


Նացվեյլերի համակենտրոնացման ճամբարում մարդկանց այլ կարգի փորձարկումներ էին սպասվում. նրանց վարակում էին դեղին տենդի և տիֆի բացիլներով, իսկ Զակսենհաուզենի ճամբարում մարդիկ զոհ էին գնում հեղուկ թունավոր նյութերով կատարվող փորձերին։


Նացիզմի բժշկությունըԱմենասարսափելի համակենտրոնացման ճամբարն էր համարվում Օսվենցիմը (գերմաներեն անվանումն է Աուշվից), որտեղ մարդկանց վրա կատարվող փորձերը զանգվածային բնույթ էին կրում։


Բանտարկյալներին այնտեղ բերում էին ապրանքատար վագոններով և տեղ հասնելուն պես բաժանում երեք խմբի` անմիջական վերացման ենթակա մարդիկ, աշխատանքի ունակներ և բժշկական փորձարկումների ենթակա մարդիկ։ Վկաներից մեկը, որը «SS»-ի բժիշկ էր, անմիջական մասնակցություն էր ունեցել երկաթուղային կայարանում տեղի ունեցող մարդկանց «տեսակավորման» գործընթացին և այսպիսի գրառումներ կատարել իր նոթատետրում. «Առաջին անգամ էի մասնակցում նման «հատուկ գործողության»։ Դանթեի «Դժոխքը» վերջինիս համեմատությամբ իսկական կատակերգություն էր։ Հիմա եմ հասկանում, թե ինչու են Աուշվիցը մարդ կանց վերացնելու ճամբար անվանում...»։


Պատմության սև ցուցակը


Պատմության խորխորատներում շատ հանցագործների անուններ են մոռացվել, սակայն բժշկության պատմության էջերում կան ազգանուններ, որոնք սև ու անջնջելի ներկով են դաջվել։ Դրանցից շատերը ֆաշիստական Գերմանիայի մարդասպան բժիշկների ազգանուններն են։ Ամենազարհուրելին այն է, որ այդ «բժիշկներից» շատերն այն համոզման են եղել, որ իրենք աշխատել են ի շահ ապագա սերունդների առողջ ապագայի։ Նրանց փորձերը հիմք են հանդիսացել որոշ վիրահատություններում կիրառվող վիրաբուժական նոր արարությունների, պատվաստանյութերի մշակման, ինչպես նաև վերքերի բուժման համար։ Սակայն այդ բժիշկների մեծ մասը, չհամակերպվելով սեփական անգրագիտության հետ, շարունակել են այն թաքցնել անօգնական մարդկանց վրա փորձեր անելու մեջ։


Նացիզմի բժշկությունըԱյդպիսին էր, օրինակ, բժիշկ Դոմենը, որն իր կարճ խելքով իբր դեղնախտի պատվաստանյութ էր մշակում։ Նրա «փորձի» էությունը առողջ մարդկանց հեպատիտով վարակելն էր, որից հետո` վերջիններիս «բուժելը»` լյարդը ծակելու միջոցով։ Ինքնին հասկանալի է, որ այդ փորձերն իրենցից որևիցե գիտական արժեք չէին ներկայացնում, միփաստ, որն ի սկզբանե ակնհայտ էր ռայխի մասնագետների համար։


Տխրահռչակ Դոմենի գործընկեր պրոֆեսոր Ացգուստ Խիրտը ստեղծել էր «հրեա-բոլշևիկյան կոմիսարների» գանգերի մի հավաքածու։ Այդ նպատակով վերջինիս էին հանձնել Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի 115 բանտարկյալի։ Իր «ցուցանմուշները» Խիրտն ուղարկում էր Կայսերական համալսարանին կից Անատոմիայի ինստիտուտ։


Այդ բժիշկների մեջ կային նաև այնպիսիք, որոնց ցրտահարության դեմ պայքարին միտված փորձերը շոշափելի արդյունքներ են տվել, իսկ բժիշկներին մեծ փառք և հեղինակություն են բերել, որոնք նաև առատ վարձատրվել են անձամբ ֆյուրերի կողմից։ Իսկ Հերման Բոսսայի կողմից գրված անատոմիայի դասագիրքը, որը ստեղծվել է գեստապոյի իրականացրած փորձերի հիման վրա, յուրաքանչյուր գերմանացի բժիշկ-ուսանողի սեղանի գիրքն է մինչ այսօր։


Նացիզմի բժշկությունըՊրոֆեսոր Կարլ Կլաուբերգը ևբժիշկ Շումանը մարդկանց ստերիլիզացիայի ուղղությամբ փորձեր էին անցկացնում, որոնց նպատակն էր սլավոնացիներին աշխարհի երեսից իսպառ վերացնելու արդյունավետ մեթոդ բացահայտելը։ Ահա թե ինչ էր գրում Կլաուբերգը Հիմլերին. «Եթե իմ հետազոտություններն ընթանան այնպես, ինչպես ես եմ պատկերացնում, ապա, իմ խորին համոզմամբ, հեռու չի լինի այն օրը, երբ մասնագիտացված կաբինետում աշխատող և հատուկ դասընթացներ անցած յուրաքանչյուր բժիշկ ամեն օր հարյուրավոր կամ նույնիսկ հազարավոր կանանց կկարողանա ստերիլիզացնել»։


Այսուհանդերձ, ցեղասպանության պատմության մեջ «ամենակարկառուն» բժշկի անունը Յոզեֆ Մենգելե է։


Մահ անունով բժիշկը


Ծագումով բավարացի Մենգելեն փայլուն կրթություն էր ստացել։ Նախ նա ուսանել էր Մյունխենի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում, այնուհետև բժշկական կրթություն ստացել Ֆրանկֆուրտի համալսարանում։ 1934 թ. Յոզեֆը տարվեց քաղաքականությամբ և արդեն երեք տարի անց «SS»-ի սպա էր։ Մի քանի տարի նա աշխատեց ժառանգական կենսաբանության և ռասայական հիգիենայի ինստիտուտում, որտեղ և պաշտպանեց իր դոկտորական ատենախոսությունը` «Չորրորդ ռասայի ներկայացուցիչների ներքին ծնոտի մորֆոլոգիական առանձնահատկությունները» թեմայով։


Նացիզմի բժշկությունըԵրկրորդ համաշխարհային պատերազմի առաջին օրերից Յոզեֆը` որպես զինվորական բժիշկ, գտնվում էր ռազմական գործողությունների կիզակետում։ Վիրավորվելուց հետո նա շարային ծառայության համար անպիտան ճանաչվեց և 1943թ. նշանակվեց Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի գլխավոր բժիշկ։ Նրա սարսափելի դաժանության պատճառով էր, որ այդ ճամբարի բանտարկյալները Մենգելեին անվանեցին «բժիշկ Մահ»։


Յոզեֆի Օսվենցիմ գալուն պես այդ համակենտրոնացման ճամբարը վերածվեց խոշոր «գիտահետազոտական կենտրոնի»։ Ընդ որում, «բժշկի» հետաքրքրությունների շրջանակը շատ լայն էր։ Իր գործունեությունը նա սկսեց «արիացի կանանց պտղաբերության բարձրացման» աշխատանքներով. ինքնին հասկանալի է, որ փորձերի թիրախ դարձան ոչ արիական ծագման կանայք։ Այնուհետև Օսվենցիմի գլխավոր բժիշկն իր առջև մեկ այլ նպատակ էլ դրեց, որի հիմքում «ստորին ռասաների» շրջանում ծնելիության մակարդակի իջեցման էժանագին մեթոդների բացահայտումն էր։ Տասնյակ հազարավոր կանանց և տղամարդկանց խոշտանգելու ճանապարհով Մենգելեն եկավ այն եզրակացության, որ բեղմնավորումը կանխելու ամենամատչելի եղանակը ստերիլիզացիան էր։


ՕսվենցիմՀրեշավոր բժիշկը նաև փորձեր էր կատարում աչքերի գույնը փոխելու ուղղությամբ։ Չգիտես ինչու նրա խելքին փչել էր գործնականում ապացուցել, որ հրեաների շագանակագույն աչքերը չեն կարող դառնալ «զտարյուն արիացու» կապույտ աչքեր։ Այդ նպատակով նա հարյուրավոր հրեաների աչքերի խնձորակների մեջ խիստ ցավոտ կապույտ ներկող հեղուկ էր ներարկում, ինչը վերջիններիս կուրության էր դատապարտում։ Նման փորձերի ոչ տրամաբանական լինելն ակնհայտ է նույնիսկ բժշկության հետ որևէ կապ չունեցող մարդու համար։


Իսկ ավելի քան երեք հազար երկվորյակներից միայն 258-ը կենդանի մնացին մոլագար բժշկի կատարած փորձերից հետո։ Այս փորձերն իրականացնելու համար Մենգելեն անձամբ «դիմավորում էր» Օսվենցիմ ժամանող բանտարկյալներով լի գնացքները և առանձնացնում գնացքից իջնող երկվորյակ երեխաներին։ Այնուհետև Յոզեֆը երեխաներից մեկին վարակում էր տիֆով և սպասում, թե հիվանդությունն ինչ ընթացք կունենա, իսկ մյուսին օգտագործում էր ստերիլիզացիայի փորձերի համար։ Երկվորյակներին խայտառակ խոշտանգումների էին ենթարկում. արյան փոխներարկում, օրգանների փոխպատվաստում, սեռափոխություն և այլն։ Ականատեսների վկայությամբ` մինչև իր խայտառակ գործողություններին դիմելն այդ տականքը շոյում էր փոքրիկների գլուխը և շոկոլադ էր տալիս։ Այն մանուկներին, ովքեր չէին դիմանում փորձերի դաժանությանը, մարդասպան բժիշկն անձամբ էր սպանում։ Ընդհանուր առմամբ «Մահ բժշկի» փորձերին զոհ է դարձել ավելի քան 10 հազար մարդ։


1945թ. նացիստը անհետ վերացրեց իր արխիվները և փախուստի դիմեց Օսվենցիմից։


Արդարացում չկա


Մինչև1949թ. Մենգելեն իր իսկ ազգանվան տակ հանգիստ ապրում և աշխատում էր իր հայրենի Գյունցբերգ քաղաքում։ Այնուհետև Կարմիր խաչի օժանդակությամբ ձեռք բերեց նոր փաստաթղթեր և գաղթեց Արգենտինա, այնտեղից էլ` Պարագվայ։ Նա հանգիստ խղճով մինչև 68 տարեկան ապրեց, ընդ որում, բազմիցս եղավ Եվրոպայում, ուր ապրում էին կինն ու որդին։ Մենգելեն մահացավ խաղաղ մահով. հրեշավոր «բժիշկը» խեղդվեց օվկիանոսում լողալու ժամանակ։


Նացիզմի բժշկությունըՇատ տարիներ անց հայտնի դարձավ, որ նացիստ բժիշկը բնավ խելագարությամբ չէր տառապել, և որ նրա փորձերը միտված չէին մարդկանց տանջելուն։ Բանից պարզվեց, որ վայ-բժիշկը կատարում էր գերմանացի նշանավոր գիտնականների և դեղագործական ընկերությունների պատվերները։ Խոշորագույն «ԻԳ Ֆարբենինդուստրի» քիմիական կոնցեռնը բանտարկյալների վրա փորձարկում էր իր դեղագործական նորամուծություններն ու «ցիկլոն-Բ» տեսակի գազը։


Գերմանացի բժիշկները շատ լավ գիտեին, թե ով էր Մենգելեն, և ինչ ճանապարհներով էր նա ձեռք բերում իր «հետազոտությունների» արդյունքները։ Մինչև 1972 թ. Գերմանիայում ամենապատվավոր համարվող Մաքս Պլանկի անվան Միությունը նախագահում էր պրոֆեսոր Ադոլֆ Բուտենդանտը։ Վերջինս Մենգելեի ներկայացրած հետազոտությունների հիման վրա մշակեց և ստացավ հակաբեղմնավորիչ դեղահատեր։ Զավեշտական կթվա, սակայն հենց այդ ճանապարհով ստացված դեղամիջոցների համար պրոֆեսորը Նոբելյան մրցանակի արժանացավ։

 

Օսվենցիմում կատարվող և, հատկապես, երկվորյակների վրա իրականացվող փորձերի արդյունքներն իր գիտական հետազոտությունների ժամանակ օգտագործում էր նաև Մենգելեի ուսուցիչը` Գերմանիայի Մարդաբանության ինստիտուտի նախագահ Օտմար Վերշուերը։ Նա մասնակցում էր հիտլերյան զանգվածային ռասայական տեսության մշակմանը և այդ տեսանկյունից իր մեծ «ավանդն» ունեցավ ցեղասպանության փիլիսոփայության մշակման գործում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Օտմարը դարձավ աշխարհի ամենախոշոր գենետիկներից մեկը...


Իր ժամանակին Հայն Հիմլերը նացիստների արարքները «արդարացրեց» ոչ ավել, ոչ պակաս` ...սիրով. «Մենք բարոյական իրավունք ունեինք և, ավելին, գերմանացի ժողովրդի հանդեպ մեր պարտքն էինք կատարում... Այն ամենն, ինչ մենք արել ենք, թելադրված է եղել մեր ազգի հանդեպ ունեցած սիրուց և ի շահ վերջինիս բարօրության։ Ամենակարևորն այն է, որ մենք բոլոր փորձություններից պատվով ենք դուրս եկել»։

Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 3-4 2009 (15)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Երեխաների հիմնական հոգեկան խանգարումները
Երեխաների հիմնական  հոգեկան խանգարումները

«Հիմնական հոգեկան խանգարում» ունեցող երեխան պետք է դիտվի որպես լուրջ հիվանդ, քանի որ հիվանդությունն ազդում է երեխայի և նրա ընտանիքի կյանքի գրեթե բոլոր ոլորտների վրա։ Վերջիններիս շարքին են դասվում...

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
Ով ինչքան գույներ է տեսնում
Ով ինչքան գույներ է տեսնում

Բնության մեջ գոյություն ունեցող բոլոր գույները բաժանվում են երկու խմբի` աքրոմատիկ (սպիտակ, սև, մոխրագույն) և քրոմատիկ (դրանք մենք տեսնում ենք սպեկտրում )...

Գիտե՞ք, որ...
Արևը` վահան
Արևը` վահան

Տիբեթի կլիման այնքան չոր է, որ կարագն ու հում միսը այնտեղ կարելի է պահել համարյա մեկ տարի։ Սակայն տեղի կլիմայի արտասովոր հատկանիշը դա չէ...

Գիտե՞ք, որ...
Իսահակ Գրիգորի Իսահակյան (1904-1985). վնասվածքաբան-օրթոպեդ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Իսահակ Գրիգորի Իսահակյան (1904-1985). վնասվածքաբան-օրթոպեդ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Իր ժամանակների վառ անհատականություն Իսահակ Գրիգորի Իսահակյանի ավանդը մեծ էր բժշկության բնագավառում։ Նա մեծ աշխատանք է տարել հանրապետությունում վնասվածքաբանության և ոսկրաբուժության...

Հայ բժիշկերի կյանքից
Պարբերական հիվանդությունը՝ դարերի խորքից մինչև մեր օրերը
Պարբերական հիվանդությունը՝ դարերի խորքից մինչև մեր օրերը

Պատմությունը: Բացահայտվել են այդ հիվանդությունների բազմաթիվ պատճառային և ռիսկի գործոններ, սակայն մինչև օրս հայտնի չեն ախտաբանական այն օղակները, որոնք իրենց դրսևորումներն են ստանում...

Համակարգային հիվանդություններ
Հարցազրույց քիթ-կոկորդ-ականջաբան Գարեգին Միրաքյանի հետ
Հարցազրույց քիթ-կոկորդ-ականջաբան Գարեգին Միրաքյանի հետ

Մեր հյուրն է ԵրՊԲՀ Քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների ամբիոնի դոցենտ, ականջի միկրովիրաբուժության և լսողության վերականգնման կենտրոնի բաժնի վարիչ Գարեգին Միրաքյանը...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Բժշկի ընդունարանում Բժիշկներ
Հարություն Մինասյանի Հայ բժշկության թանգարանը 10 տարեկան է
Հարություն Մինասյանի Հայ բժշկության թանգարանը 10 տարեկան է

Դեռևս 1943թ. Հայաստանի բժշկապատմագիտության հիմնադիր, ակադեմիկոս Լևոն Հովհաննիսյանը ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայում հիմնադրել էր Բժշկության պատմության թանգարան, որտեղ ցուցադրվում էին...

Իրադարձություններ Հայաստանում Պատմության էջերից
Երեխաների ադապտացիան
Երեխաների ադապտացիան

Դպրոցում սովորելու տարիներին երեխան անցնում է մի շարք բարդ պահերի միջով. Առաջին դասարան ընդունվելը, տարրական դասարաններից միջին դպրոց, (5-րդ դասարան) և միջինից բարձր դասարաններ...

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը Թեստեր
Լևոն Անդրանիկի Ճաղարյան. բարձրակարգ վիրաբույժ
Լևոն Անդրանիկի Ճաղարյան. բարձրակարգ վիրաբույժ

Մարդ, ահա' թե ինչն է ինձ հետաքրքրում:

Մարդկային դեմքը բնության բարձրագույն ստեղծագործությունն է,

և այն ինձ համար անսպառ աղբյուր է:

Ամադեո Մոդիլյանի...

Բժիշկ-արվեստագետ
Ինձ գումար է պետք. ավելին` որքան շատ, այնքան լավ
Ինձ գումար է պետք. ավելին` որքան շատ, այնքան լավ

Աշխատավայրում գործընկերների բարձր աշխատավարձի մասին տեղեկանալը միշտ էլ շարժառիթ է դառնում սեփական աշխատավարձի  չափի վերաբերյալ պահանջ ներկայացնելու վերադասին...

Ես և աշխատանքը
Ստորագրությունը հոգու հայելին է
Ստորագրությունը հոգու հայելին է

Ստորագրեք որևէ թղթի վրա։ Դրա չափը կարտահայտի ձեր հոգեկան վիճակը։ Այսպիսի եզրակացության են հանգել ամերիկյան համալսաններից մեկի հոգեբանության բաժանմունքի մասնագետները...

Հոգեկան առողջություն Թեստեր Ես և աշխատանքը
Ատամի մածուկի պատմությունից
Ատամի մածուկի պատմությունից

Առաջին անգամ ատամի մածուկ օգտագործել են հին եգիպտացիները։ 5000 տարի առաջ անհայտ գրագիրը պապիրուսի վրա գրել է դրա բաղադրատոմսը։ «Հարկավոր է վերցնել ագաթե սանդ և դրա մեջ լցնել...

Գիտե՞ք, որ...
Խելքի տարրը` յոդ
Խելքի տարրը` յոդ

Տնային դեղատուփում յոդի 5% սպիրտային լուծույթով սրվակի առկայությունը դժվար թե որևէ մեկին զարմացնի։ Այդուհանդերձ, երկրաբանական գիտության տեսակետից նման սրվակ ունեցողը մեծ հարստության...

Վիտամիններ և միներալներ
Օգտակար կալցիումը
Օգտակար կալցիումը

Գիտե՞ք, որ կալցիումն անհրաժեշտ է ոչ միայն օստեոպորոզի կանխարգելման համար, այլ նաև օգնում է իջեցնելու զարկերակային գերճնշումը, կանխում սրտանոթային հիվանդությունների, ինչպես նաև ուղիղ...

Վիտամիններ և միներալներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ